Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Բարնլիին» (2:0) և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Գոլերը խփեցին Քրիստիան Էրիկսենն ու Մարկուս Ռեշֆորդը։ Սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին պաշտոնական հանդիպումն էր այն բանից հետո, երբ ակումբը խզեց պայմանագիրը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ։
Մեկ այլ խաղում «Նոթինգհեմ Ֆորեսթը» հյուրընկալվելիս հաղթեց «Բլեքբերնին» (4:1): Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Բրենան Ջոնսոնը, ևս մեկ գոլ խփեցին Տայվո Ավոնիին ու Ջեսի Լինգարդը։
Պրեմիեր լիգայի մեկ այլ ներկայացուցիչ «Բրայթոնը» հյուրընկալվելիս պարտվեց «Չարլթոնին» (0:0, 3:4՝ 11 մետրանոց):