«ՌԲ Լայպցիգի» նախկին աշխատակիցը կարիերան կշարունակի «Չելսիում»։
Լոնդոնյան ակումբը հայտարարել է 36-ամյա Քրիստոֆեր Վիվելին տեխնիկական տնօրեն նշանակելու մասին։
Գերմանացին, որը հոկտեմբերին նմանատիպ պաշտոնից հեռացել էր Բունդեսլիգան ներկայացնող ակումբից, Գերմանիայում զբաղվել է սկաուտինգով։
Վիվելը նաև աշխատել է «Ռեդ Բուլլ Զալցբուրգում» որպես սկաուտինգի բաժնի ղեկավար, իսկ մինչ այդ եղել է «Հոֆենհայմի» առաջին թիմի սկաուտը: