«Տոտենհեմի» երկրպագուները Հարի Քեյնին ճանաչել են թիմի 2022 թվականի լավագույն խաղացող։
Անգլիացի հարձակվողը քվերակության արդյունքում հավաքել է քվեների 39%-ը։ Կիսապաշտպաններ Ռոդրիգո Բենտանկուրն ու Դեյան Կուլուշևսկին երկրորդն ու երրորդն են՝ 27%-ով և 26%-ով:
Ընթացիկ մրցաշրջանում Հարի Քեյնը Պրեմիեր լիգայի 15 խաղում 12 գոլ է խփել՝ զիջելով միայն «Մանչեսթեր Սիթիի» լավագույն ռմբարկու Էրլինգ Հոլանդին (18):
Չեմպիոնների լիգայում 29-ամյա անգլիացի հարձակվողը դարձել է մեկ գոլի, ինչպես նաև երկու գոլային փոխանցման հեղինակ: