Արգենտինայի հավաքականի նախկին պաշտպան Պաոլո Սաբալետան կիսվել է իր հույզերով ԱԱ-2022-ում իր ազգային հավաքականի հաղթանակից հետո։ Եզրափակչում արգենտինացիները 11 մետրանոց հարվածաշարում հաղթել են Ֆրանսիային:
«Հրաշալի է: Անվերջ տոն է սա։ Ողջ երկիրը այսքան երկար է սպասել այս պահին։ Մարզիչը համարձակ որոշումներ է կայացրել՝ 11 մետրանոցների ժամանակ խաղադաշտ դուրս վերելով Դիբալային։ Անհավատալի է, որ Սկալոնին առանց փորձի հաղթեց Ամերիկայի գավաթը և Աշխարհի գավաթը»,-Սաբալետայի խոսքերը մեջբերում է BBC One-ը.
Արգենտինայի հավաքականը վեց անգամ խաղաց աշխարհի առաջնության եզրափակիչում և երրորդ անգամ դարձավ աշխարհի գավաթի հաղթող։ Նախկինում արգենտինացիները հաղթել էին 1978 և 1986 թվականներին: