Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը չի կարողացել պատասխանել այն հարցին, թե 2022 թվականի ԱԱ-2022-ի եզրափակչում հավաքականի պարտությունից հետո կմնա արդյոք իր պաշտոնում։ Դեշամի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին։
«Ես հանդիպում կունենամ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ 2023-ի սկզբին։ Մենք նրա հետ կքննարկենք այս հարցը։
Նույնը կասեի, եթե նույնիսկ այսօր հաղթեինք։ Դա ժամանակ է պահանջում»,- մեջբերում է Դեշամին ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Նոել Լե Գրեյը հայտարարել էր, որ Դեշամն ինքը կորոշի իր ապագան, եթե թիմը դուրս գա 2022 թվականի Սշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ հետո ասաց, որ այդ պաշտոնում ավելի լավ թեկնածու հնարավոր չէ գտնել։