Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին մեկնաբանել է ԱԱ-2022-ում հաղթանակը։ Եզրափակչում Արգենտինան հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային։
«Հպարտ եմ։ Էմոցիաներն այնքան շատ չեն, որքան այլ օրերի, բայց այսօր ես թեթևություն եմ զգում։ Հպարտանում եմ այս թիմով։ Սա նրա հաղթանակն է։
Կոչ եմ անում մարդկանց վայելել պահը, որովհետև այն մտավ պատմության մեջ»,- Սկալոնիի խոսքերն է փոխանցում Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը։