«Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան պատմել է, թե ինչն է պետք բարելավել մրցաշրջանի երկրորդ հատվածում։
«Ի՞նչը պետք է բարելավենք մեր մեջ: Կարծում եմ՝ բացարձակապես ամեն ինչ։ Թիմը պետք է ավելի լավը դառնա բոլոր բաղադրիչներով։ Մենք պետք է պայքարենք հաղթանակի համար բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք։ Պրեմիեր լիգայում շատ դժվար կլինի հավակնել չեմպիոնությանը, բայց մյուս մրցաշարերում մենք կարողանում ենք հաղթել»,- Ալկանտարայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
16 տուրից հետո «Լիվերպուլը» 22 միավորով զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Առաջատարը «Արսենալն» է՝ 37 միավորով: