«Մոլդեի» հարձակվող Դավիդ Դատրո Ֆոֆանան հունվարին կմիանա «Չելսիին», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը լոնդոնյան ակումբի վրա կարժենա մոտ 10 միլիոն եվրո։ Եվրոպական մի շարք թոփ ակումբներ հետևում էին ֆուտբոլիստին, սակայն «Չելսին» բանակցություններում ավելի համոզիչ է եղել։
Այս մրցաշրջանում Ֆոֆանան բոլոր մրցաշարերում «Մոլդեի» կազմում անցկացրած 37 խաղում դարձել է 21 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։