Իսպանացի նախկին Ալֆոնսո Պերես Բուրուլը խոսել է ԱԱ2022-ի կիսաեզրափակիչում Խորվաթիայի դեմ նշանակված 11 մետրանոց հարվածի մասին։
«Իտալացի մրցավարը հստակ արձանագրել է խախտումը։ Խորվաթ դարպասապահը գցել է արգենտինացի հարձակվողին՝ մեկը մեկի դեմ պայքարի ժամանակ»,- ասել է մրցավարը Radio Marca-ի եթերում:
ԱԱ 2022-ի Արգենտինա-Խորվաթիա կիսաեզրափակիչ խաղի 32-րդ րոպեին Դանիելե Օրսատոն 11 մետրանոց էր նշանակել Խորվաթիայի դարպասին՝ Դոմինիկ Լիվակովիչի՝ Խուլիան Ալվարեսի նկատմամբ խախտման համար։























































