Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը նոր դաջվածք է արել ԱԱ-2022-ից հետո։
«Տոտենհեմի» 25-ամյա խաղացողի մեջքին հսկայական դաջվածք է դաջվել։ Դրանում պատկերված է բրազիլական ֆուտբոլի երկու լեգենդների՝ Ռոնալդոյի և Նեյմարի դեմքերը, ինչպես նաև Ռիշարլիսոնի դեմքը։
Ներքևում Ռիշարլիսոնի շապիկով երեխայի պատկեր է, որը նայում է իր դիմացի ֆավելային:
Ռիչարլիսոնը սոցցանցում ներկայացրել է իր նոր դաջվածքը։