Խորվաթ լրագրող Զվոնիմիր Մարկաչն արձագանքել է 2022 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Արգենտինայից կրած պարտությանը։
«Նրանք ավելի լավն էին, բայց որոշ առումներով: Ի՞նչ կարելի է ասել 11 մետրանոցի մասին. Չենք կարծում, որ այդպես է, բայց մրցավարը պետք է գոնե վերախաղարկումը նայեր։ Հաջողություն նրանց եզրափակչում, և մենք գնում ենք բրոնզե մեդալի»,- ասել է նա:
Աշխարհի կրկնակի չեմպիոն արգենտինացիները պատմության մեջ վեցերորդ անգամ դուրս եկան աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ դեկտեմբերի 18-ին կխաղան Ֆրանսիայի և Մարոկկոյի հավաքականների զույգի հաղթողի հետ։























































