Աթլետիկայի կրկնակի օլիմպիական չեմպիոն, քենիացի Դևիդ Ռուդիշան ողջ է մնացել ավիավթարից հետո:
Միջադեպը տեղի է ունեցել Քենիայում։ Փոքր ինքնաթիռը խնդիրներ է ունեցել օդ բարձրանալուց հետո։ Անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել ոչ հարթ տարածության վրա: Ուղևորներից մի քանիսը վնասվածքներ են ստացել. զոհեր չկան:
Հիշեցնենք, որ 3 տարի առաջ նույնպես Ռուդիշան հրաշքով ողջ էր մնացել՝ մեքենայով մարդատար ավտոբուսին բախվելուց հետո։