Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն չի ծիծաղել Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնի չիրացրած 11-մետրանոցի վրա։
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի խաղի 84-րդ րոպեին Քեյնը բաց թողեց հաշիվը հավասարեցնելու հնարավորությունը՝ բարձր հարվածելով 11-մետրանոցի ժամանակ։
Համաշխարհային ԶԼՄ-ներում տարածվեց Մբապեի դեմքի արտահայտության կադրը, շատերը ենթադրեցին, որ նա ծիծաղում է անգլիացու վրիպումից հետո։
Ֆրանսիացի ֆուտբոլային լրագրող Ժյուլյեն Լորենսը պնդում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը լրիվ այլ զգացողություններ է ունեցել։
«Նա չի ծիծաղում։ Նա տոնում է ու բղավում։ Միայն թվում է, թե նա ծիծաղում է։ Բոլորը նրա մասին էին խոսում, ու նա ուզում էր լավ խաղ անցկացնել, նա մասնակցեց առաջին գոլին։ Բայց սա ավելի շատ թեթևություն էր, այլ ոչ թե ուրիշ բան»,- Լորենսի խոսքերն է փոխանցում talkSPORT-ը։