Խորվաթիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է մադրիդյան ակումբում իր ապագան։
«Իմ ապագան Մադրիդո՞ւմ։ Դա ներկայիս զրույցի թեմա չէ։ Ես հիմա աշխարհի առաջնության եմ մասնակցում և լիովին կենտրոնացած եմ Խորվաթիայի հավաքականի վրա։
Կտեսնենք՝ ինչ կլինի, բավականաչափ ժամանակ կա, որ ամեն ինչի մասին խոսենք։ Այն, ինչ պետք է լինի, կլինի, դրա համար չարժե անհանգստանալ։ Իհարկե, ես կցանկանայի կարիերաս «Ռեալում» ավարտել, ես շատ անգամներ եմ ասել այդ մասին։ Հարյուր տոկոսով ոչինչ չես ասի, բայց դա իմ գաղափարն է ու երազանք է ինձ համար»,- Մոդրիչի խոսքերն է փոխանցում AS-ը։
Կիսապաշտպանի պայմանագիրը մադրիդցիների հետ ավարտվում է 2023-ի ամռանը։