«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հայրը՝ Ալֆ-Ինգե Հոլանդը, ասել է, որ իր որդին կարող է փոխել թիմը 3 տարուց։
«Էրլինգը կարող էր մնալ «Ման․Սիթիում» 15 տարի, քանի որ նա իրեն շատ հարմարավետ է զգում այստեղ: Սա հիանալի ակումբ է: Բայց ես կարծում եմ, որ նա ցանկանում է ապացուցել ինքն իրեն, որ ունակ է հաղթել բարձրագույն առաջնություններից յուրաքանչյուրում։
Գերմանիայում նա անցկացրել է երկուսուկես տարի և կարող է դա կրկնել ապագայում։ Նա կարող է երեք տարի անցկացնել Անգլիայում, իսկ հետո մեկնել Իտալիա, Իսպանիա կամ Ֆրանսիա: Դեռ ոչինչ որոշված չէ, բայց հավանականություն կա։ Էրլինգը կարող է հաղթել ցանկացած թիմում»,- France Football-ին տված հարցազրույցում ասել է Հոլանդ ավագը:
Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը բոլոր մրցաշարերում «Ման․Սիթիի» կազմում 18 խաղում դարձել է 23 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: