Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի հնարավոր հեռանալուց հետո նրան կարող են փոխարինել Թոմաս Տուխելը, Մաուրիսիո Պոչետինոն կամ Բրենդան Ռոջերսը: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Անգլիայի հավաքականը դուրս եկավ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ, որտեղ 1:2 հաշվով պարտվեց Ֆրանսիային։ Գարեթ Սաութգեյթը դեռ որոշում չի կայացրել ազգային հավաքականում իր ապագայի վերաբերյալ։
Նրա պայմանագիրը ֆեդերացիայի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Ըստ աղբյուրի՝ Անգլիայի Ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է, որ մասնագետը մնա։
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականին 1/4 երզափակչում հաղթած ֆրանսիացիները Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում կխաղան Մարոկկոյի հետ։ Մյուս կիսաեզրափակիչում կհանդիպեն Արգենտինան ու Խորվաթիան։