Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին Բրազիլիայի հավաքականի գլխավոր թեկնածուն է՝ փոխարինելու Տիտեին, ով օրերս լքել էր իր պաշտոնը՝ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչից դուրս մնալուց հետո։
Ինչպես հայտնում է բրազիլացի լրագրող Բրունո Անդրադեն, իտալացի մասնագետը համաձայնել է գլխավորել հավաքականն այս մրցաշրջանի ավարտին։
Միաժամանակ, Անչելոտիի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անչելոտին ասել էր, որ Մադրիդի «Ռեալում» աշխատանքը լինելու է իր վերջին մարզչական աշխատանքը կարիերայում։ Կարլոն ներկայումս 63 տարեկան է։