Արգենտինացի նախկին ֆուտբոլիստ Խորխե Վալդանոն բարձր է գնահատել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի ելույթները ԱԱ-2022-ում՝ համեմատելով նրան արգենտինացի մեկ այլ լեգենդի՝ Դիեգո Մարադոնայի հետ։
«Մեսսին ֆուտբոլի էությունն է։ Նա ավելի քան երբևէ ցույց է տալիս այն բնավորությունը, որը միշտ ունեցել է և կապը մարդկանց հետ։ Նա «մարադոնիտ» է անում Կատարի Աշխարհի առաջնությունում։
Ես հետևել եմ Մեսսիին առաջին օրվանից, երբ տեսա նրան։ Նա հանճար է։ Ով չի սիրում Մեսսիին, չի սիրում ֆուտբոլը»,- Վալդանո խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մեսսին Կատարում ընթացող Աշխարհի առաջնությունում Արգենտինայի ընտրանու կամզում հինգ խաղում դարձել է չորս գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։