Բիրմինգհեմի «Աստոն Վիլան» Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշի տրանսֆերի իրական հավակնորդ է:
Լրագրող Դեյվիդ Օրնշտեյնի խոսքերով, ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը չի բացառում իր հաճախորդի տեղափոխությունը հենց այս ակումբի ճամբար։
Ֆելիշի տրանսֆերի այլ հավակնորդների թվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը», ՊՍԺ-ն և Լոնդոնի «Արսենալը», որը ցանկանում է պորտուգալացու միջոցով փոխարինել վնասվածք ստացած Գաբրիել Ժեզուսին:
Հիշեցնենք, որ «Աստոն Վիլան» այժմ Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ տեղում է։ Վերջերս թիմի ղեկին Սթիվեն Ջերարդին փոխարինեց Ունայ Էմերին, ով նախորդ մրցաշրջանում «Վիլյառեալի» հետ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։