Հայտնի է դարձել, թե ինչ է ասել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն իր թիմակիցներին Անգլիայի ընտրանու հետ հանդիպման ընդմիջմանը (2:1):
«Մենք կարող ենք այլևս չխաղալ Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում: Մենք բոլորս ցանկանում ենք հաղթել։ Տղե՛րք, մենք այսօր չենք կարող տուն գնալ, մենք պետք է ավելի լավ խաղ ցուցադրենք»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։
Հատկանշական է, որ առաջին խաղակեսում Ֆրանսիայի հավաքականն առաջ անցավ 1-0 հաշվով։ Ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին Գրիզմանի փոխանցումից հեռահար հարվածով գրավեց Անգլիայի հավաքականի դարպասը։
Հանդիպման երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Հարի Քեյնը՝ 11 մետրանոցից խփած գոլի շնորհիվ։ 78-րդ րոպեին Գրիզմանը կատարեց այս խաղում իր երկրորդ գոլային փոխանցումը՝ որը եզրափակեց հարձակվող Օլիվյե Ժիրուն՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 2:1։