Աշխարհի առաջնության ժամանակ մահացել է Կատարի Al Kass հեռուստաալիքի ֆոտոլրագրող Խալիդ Ալ-Միսլամը, ով աշխատում էր մրցաշարում։
Այդ մասին հայտնում է հեռուստաալիքի թվիթերյան էջը։ Հեռուստաալիքը չի նշել լուսանկարչի մահվան պատճառը։
Սա մրցաշարում լրատվամիջոցների աշխատակցի երկրորդ մահն է։
Դեկտեմբերի 9-ին Արգենտինայի և Նիդեռլանդների հավաքականների միջև քառորդ եզրափակչի ժամանակ մահացել է ամերիկացի ֆուտբոլային մեկնաբան Գրանտ Ուոլը։