Գանայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Սալի Մունտարին, կիսվել է Աշխարհի առաջնությունում «սև աստղերի» անհաջողության պատճառների մասին իր կարծիքով։
Գանայի հավաքականը Ուրուգվայի հետ վերջին տուրի խաղում երկու գնդակ բաց թողեց և չկարողացավ դուրս գալ փլեյ-օֆֆ։
«Չեմ ուզում հետադիմական թվալ, բայց հանդերձարանում հանդիպումից առաջ TikTok-ում ժամանակ անցկացնելը նորմալ չէ:
Մտքերը պետք է լինեն միայն խաղի մասին, քանի որ 30 միլիոն մարդ՝ երկրի բնակիչները, հետևում են քեզ»,- Մունտարիի խոսքերն է մեջբերում 3Sports-ը։