Իտալացի մրցավար Դանիել Օրսատոն կսպասարկի Ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնության քառորդ եզրափակչի Արգենտինա — Խորվաթիա հանդիպումը, հայտնում է Sky Italia-ն։
Օրսատոյի համար սա երկրորդ հանդիպումն է այս մրցաշարում, որում նա կսպասարկի Արգենտինայի հավաքականի հանդիպումը։
Ավելի վաղ իտալացի մրցավարն աշխատել է խմբային փուլի երկրորդ տուրի խաղում, որում Արգենտինան 2:0 հաշվով հաղթել է Մեքսիկային։
Արգենտինա — Խորվաթիա հանդիպումը կկայանա երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 13-ին: Հանդիպումը կմեկնարկի 23:00-ին։