Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ռաֆաել Լեաուն մեկնաբանել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Մարոկկոյից կրած նվազագույն հաշվով պարտությունը։
«Մեր ունեցած կազմով ձգտում էինք հնարավորինս առաջ գնալ․․․դեպի աշխարհի առաջնության հաղթանակ։ Մենք ցույց տվեցինք մեր արժանիքները որպես թիմու, ու չնայած նրան, որ հետո հիասթափվեցինք, լիարժեք վայելեցինք այս մրցաշարը։
Մենք բախվեցինք հակառակորդի, որն ինչ-որ բանով ավելի էր մեզնից, դրա համար էլ նրանք առաջ անցան․․․Բայց կյանքը սրանով չի ավարտվում, մենք այս փուլը միասին կհաղթահարենք, ու ապագայում, անխոս, ուրախ կլինենք։ Շնորհակալ եմ պորտուգալացիներին յուրաքանչյուր խաղում ցույց տված աջակցության համար»,- Լեաուի խոսքերն է փոխանցում Ալֆրեդո Պեդուլլան։