«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան աջակցել է Անգլիայի հավաքականիհարձակվող Հարի Քեյնին ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո։
«Ցավոտ կլինի, բայց դու, Հարի, իսկական ավագ ու առաջնորդ ես։ Ինձ շատ դուր եկավ քո ելույթն աշխարհի առաջնությունում։ Դու օրինակ ես հարձակվողների համար․ գոլ ես խփում, փոխանցում անում, քո հետևից տանում մյուսներին։ Սա հաղթահարելու համար ժամանակ կպահանջվի, բայց այն քեզ ավելի ուժեղ կդարձնի»,- գրել է Դրոգբան սոցցանցերի իր էջերում։
Հիշեցնենք՝ Անգլիան քառորդ եզրափակչում 1-2 հաշվով զիջեց Ֆրանսիային։ Քեյնը գոլի հեղինակ դարձավ 11-մետրանոցից, բայց երկրորդը չկարողացավ անվրեպ իրացնել։