Երեկ Գարեթ Սաութգեյթի սաները ԱԱ-2024-ի 1/4 եզրափակչում 1-2 հաշվով զիջեց Ֆրանսիային ու դուրս մնաց հետագա պայքարից։
«Այնքան էլ լավ չի լինի, եթե անկեղծ արտահայտվեմ, այնքան էլ լավ չի լինի։ Բոլորի մոտ էլ վատ խաղ կարող է լինել և՛ խաղացողների, և՛ մրցավարների։ Կարծում եմ՝ մրցավարն իր տեղում չէր։ Նա խաղի մակարդակին չէր համապատասխանում։
Բայց պարտության այլ առիթներ էլ կան։ Չեմ ուզում ամեն ինչ բարդել մրցավարի վրա։ Ամեն դեպքում մենք էինք խաղում։ Բայց այո, մրցավարը բարձունքին չէր։
Առաջին կեսում նա մի քանի ֆոլ բաց թողեց նրանց տուգանայինում։ Մենք չափազանց վտանգավոր ենք ստանդարտների ժամանակ, դրա համար էլ դրանցից յուրաքանչյուրը կարող էր որոշիչ նշանակություն ունենալ»,-ասել է Բելինգհեմը։