«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող փնտրելու մասին:
«Մենք ուսումնասիրում ենք յուրաքանչյուր հնարավորություն և անում ենք հնարավորը: Կոնկրետ անուններ չեմ կարող նշել։ Ֆուտբոլիստները պայմանագրեր ունեն, ես հարգում եմ դա»,- տեն Հաագի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, Պորտուգալիայի հավաքականը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում պարտվեց Մարոկկոյին (0:1) և դուրս մնաց մրցաշարից։
Կրիշտիանու Ռոնալդուն ազատ գործակալ է. Նոյեմբերի վերջին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց 37-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու մասին։