Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ռուբեն Դիաշը խոսել է ԱԱ 2022-ի 1/8 եզրափակիչում Շվեյցարիայի հետ սպասվող խաղի մասին։
«Շվեյցարիայի դեմ խաղում ամեն ինչ կվճռեն մանրուքները։ Մենք պատրաստ ենք։ Հնարավո՞ր է 11 մետրանոց հարվածաշար: Կարծում եմ՝ մենք դրան նույնպես պատրաստ ենք։ Մենք միշտ դա նկատի ենք ունեցել, դա մրցույթի մի մասն է: Այստեղ կարևոր է որակը, բայց նաև մի քիչ հաջողություն»,- Դիաշի խոսքն է մեջբերել A Bola-ն։