Ավարտվեցին ԱԱ-2022-ի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումները B խմբում։
ԱՄՆ-ի հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Իրանի ընտրանուն․ հանդիպման միակ գնդակն առաջին խաղակեսում իր հաշվին գրանցեց Քրիստիան Պուլիշիչը։
Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականն այս խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը և դուրս եկավ փլեյ-օֆֆ։

Իսկ խմբում առաջին տեղը զբաղեցրեց Անգլիան, որն ավելի գոլառատ խաղում հաղթեց Ուելսին՝ 3-0 հաշվով։
Իր հաշվին դուբլ ձևակերպեց Ռեշֆորդը, ևս մեկ անգամ աչքի ընկավ Ֆոդենը։ Այսպիսով, Անգլիան վաստակեց 7 միավոր և առաջին տեղը զբաղեցրեց այս խմբում։
B խմբի մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո․
1․ Անգլիա — 7 միավոր
2․ Անգլիա — 5
3․ Իրան — 3
4․ Ուելս — 1
























































