Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատասխանել է այն հարցին, թե որ թիմին է երկրպագում Կատարում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ։
«Աշխարհի առաջնությանը հետևում եմ։ Ես աջակցում եմ Պորտուգալիայի հավաքականին»,- «СЭ»-ի հետ զրույցում ասել է Զախարյանը։
H խմբի առաջին խաղում Պորտուգալիան հաղթել է Գանային 3:2 հաշվով: Այսօր Ֆերնանդու Սանտուշի թիմը կմրցի Ուրուգվայի ազգային հավաքականի հետ։
























































