Գանայի հավաքականի գլխավոր մարզիչ Օտտո Ադդոն խոսել է այն մասին, թե արդյոք ճնշում է զգո՞ւմ ԱԱ-2022-ի ժամանակ։
«Իմ կարծիքով, ճնշում չկա։ Ինձ համար այստեղ նստելն ու Գանայի հավաքականի մարզիչը լինելը մեծ պատիվ է, ոչ թե ճնշում։ Իրական ճնշումը չիմանալն է, թե ինչ եք ուտելու վաղը:
Մենք ցույց ենք տվել, որ կարող ենք հավասար պայքար մղել, և որ ունենք այդքան փորձ չունեցող խաղացողներ։ Հույս ունենք, որ լավ հանդիպում կունենանք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Օտտո Ադդոն:
ԱԱ-2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Գանան կխաղա Հարավային Կորեայի հետ։ Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին։
























































