Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեշը կիսվել է ազգային թիմի՝ ԱԱ-2022-ում ելույթներից ունեցած սպասելիքներով:
«Բրազիլիան ավանդաբար և պատմականորեն միշտ հանդիսանում է աշխարհի առաջնության ֆավորիտը: Վերջին տարիներին մենք անհաջողություններ ենք ունեցել, բայց հիմա ստեղծել ենք շատ ուժեղ թիմ: Մարդկային որակների առումով սա հավաքականի լավագույն հանդերձարանն է երկար տարիների ընթացքում»,- Ալվեշի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
Բրազիլացիներն ԱԱ-2022-ում իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն այսօր՝ նոյեմբերի 24-ին: Ժամը 23:00-ին բրազիլացիները կմրցեն Սերբիայի հետ: