Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խոսել է իր ապագայի մասին։
«Ես չգիտեմ իմ ապագան: Չգիտեմ՝ կմնա՞մ «Յուվենտուսում», թե՞ ոչ։ Հիմա սա քննարկելու ժամանակը չէ։ Իհարկե, վերջին ելույթներն ինձ կօգնեն գնալ ցանկացած տեղ կամ նոր պայմանագիր կնքել «Յուվենտուսի» հետ»,- կիսապաշտպանի խոսն է մեջբերել La Repubblica-ն։
Ֆրանսիացու գործող պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։
Այս մրցաշրջանում Ռաբյոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստը մասնակցել է ԱԱ 2022-ի խմբային փուլի առաջին տուրում Ավստրալիայի դեմ խաղին (4:1) և դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։
























































