Բելգիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Վենսան Կոմպանին, որը ներկայումս զբաղեցնում է «Բարնլիի» գլխավոր մարզչի պաշտոնը, խոսել Բելգիայի հավաքականի՝ ԱԱ 2022-ում հաղթելու շանսերի մասին։ Մասնագետը կարծում է, որ թիմը կարող է կրկնել Իտալիայի՝ 2006 թվականի աշխարհի առաջնությունում գրանցած արդյունքը։
«Աշխարհի առաջնությունը յուրահատուկ իրադարձություն է. Ճիշտ ժամանակին դուք պետք է լինեք օպտիմալ մարզավիճակում: 2018 թվականին մենք մեր գագաթնակետին էինք քառորդ եզրափակչի Բրազիլիայի դեմ խաղում: Նրանք մեծ աշխատանք կատարեցին, ինչպես պետք է: Իսկ հետո Ֆրանսիայի դեմ կիսաեզրափակիչն էր: Ուգո Լյորիսը փրկեց ֆրանսիացիներին, երբ Տոբի Ալդերվեյրելդն իր պահն ունեցավ: Նրանք կարողացան անկյունայինի խաղարկումից հետո գրավել դարպասը։ Սա վճռեց հանդիպման ելքը։
Ես սիրում եմ մասնակցել աշխարհի առաջնություններին և նմանատիպ այլ մրցաշարերին։ Բայց ես երբեք չեմ շտապում եզրակացություններ անել։ Դա իմաստ չունի։ Մոլորակի լավագույն թիմը հազվադեպ է հաղթում Մունդիալում։
Կարծում եմ՝ Բելգիան հաղթելու հնարավորություն ունի։ Մյուս թիմերը կլինեն ֆավորիտ, բայց բելգիացիներն ունակ են հաղթելու։ Իտալիան նույնն արեց 2006 թվականին։ Նրանք ունեին փորձառու, կազմակերպված թիմ, որտեղ բոլորը ճանաչում էին միմյանց, և դա օգնեց նրանց: Կային բավականաչափ խաղացողներ՝ մեծ փորձով և խաղի ելքը որոշելու կարողությամբ։ Հենց սա է գնահատվում նման մրցաշարերում»,- Կոմպանիի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
























































