Աշխարհի 2022 թվականի առաջնության խմբային փուլում Կոստա Ռիկայի հավաքականը ջախջախիչ պարտություն կրեց Իսպանիայից՝ 0։7 հաշվով։
Ամբողջ հանդիպման ընթացքում կոստառիկացիները ոչ մի հարված չեն կատարել դարպասին։ 1966 թվականից ի վեր (երբ սկսել նման վիճակագրություն հավաքել) սա ընդամենը երկրորդ նման դեպքն է։
Նախկինում նույն Կոստա Ռիկայի հավաքականն ավարտել է աշխարհի առաջնության հանդիպումը առանց հարվածների (1990 թվականին` Բրազիլիայի դեմ (0:1)):
Խմբային փուլի հաջորդ տուրում Իսպանիան կխաղա Գերմանիայի հետ, իսկ Կոստա Ռիկան կհանդիպի Ճապոնիային։ Երկու հանդիպումներն էլ տեղի կունենան նոյեմբերի 27-ին։
























































