Կանադայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Հերդմանը խոսել է ԱԱ-2022-ի խմբային փուլի խաղում Բելգիայից կրած պարտության (0:1) մասին։
«Այսօր իմ խաղացողները ցույց տվեցին, որ մենք արժանի էինք այստեղ գտնվելուն: Մեր երկրպագուները նույնպես անհավանական էին: Նրանք շատ չէին, բայց նրանք կենդանացրին մարզադաշտը, և մենք տեսանք, որ ֆուտբոլային ազգ ենք։ Նպատակը անվախ խաղալն ու առաջինը գոլը խփելն էր։ Մենք ձախողեցինք, բայց զուգահեռ խաղում ոչ-ոքիի շնորհիվ փլեյ-օֆֆի ճանապարհը դեռ բաց է։
Ես իսկապես հպարտ եմ այն ամենով, ինչ արել են իմ խաղացողները: Մենք պետք է շարունակենք մնալ միասին և հավատալ հաջողությանը։ Ինչ վերաբերում է 11 մետրանոցին, ապա մենք հույս ունեինք, որ կբացենք հաշիվը։ Ես հպարտ եմ Ալֆոնսոյով, նա իր վրա վերցրեց պատասխանատվությունը, և ամբողջ երկիրը սպասում էր առաջին գոլին։ Ես հպարտ եմ նրա քաջությամբ։ Դա նրա երեկոն չէր, բայց Կուրտուան նույնպես լավ դարպասապահ է»,- Հերմանի խոսքն է մեջբերել L’Equipe-ը:
Հանդիպման 11-րդ րոպեին Ալֆոնս Դեյվիսի իրացրած 11 մետրանոցը հետ էր մղել բելգիացիների դարպասապահ Տիբո Կուրտուան։
























































