Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ԱԱ 2022-ում սպասվող առաջին հանդիպման մասին։
«Շուտով մենք կսկսենք խաղալ ամենակարևոր մրցաշարում։ Ես ուզում եմ, որ այս ճանապարհը մեզ համար հաջող լինի, և մենք փառաբանենք մեր երկիրը։ Մենք ցանկանում ենք, որ մեր երկրպագուները հպարտանան մեզնով և երջանիկ լինեն։ Անհնարին ոչինչ չկա։ Առա’ջ, Պորտուգալիա» — գրել է Ռոնալդուն Instagram-ի իր էջում։
Պորտուգալիայի հավաքականն իր ելույթը կսկսի ԱԱ 2022-ում այսօր՝ մրցելով Գանայի ընտրանու հետ։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 19.00-ին։
























































