Նոյեմբերի 23-ին Ալ Ռայանում ընթանում է ԱԱ-2022-ի խմբային փուլի 1-ին տուրի Բելգիայի և Կանադայի հավաքականների հանդիպումը։
Հանդիպումը սկսվել է ժամը 23:00-ին, այս պահին հաշիվը 1-0՝ հօգուտ բելգիացիների։
Կանադայի հավաքականի կիսապաշտպան Ատիբա Հատչինսոնը իր թիմի մեկնարկային կազմում է։
39 տարեկան 288 օրական հասակում Հատչինսոնը դարձավ Աշխարհի գավաթի խաղարկության ամենատարեց խաղացողը, ով մասնակցում է հանդիպմանն առաջին րոպեներից (այս վիճակագրությունում ընդգրկված չեն դարպասապահները), հայտնում է Opta-ն։
























































