Բելգիայի հավաքականի նախկին հարձակվող Նիկո Կլասենը հայտարարել է, որ հավատում է իր ազգային հավաքականի հաղթանակին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունում։
«Ոչ մի թիմի համար նախապատրաստություն չի եղել: Ֆրանսիան այս առումով առավելություն ունի, ինչպես և Բելգիան։ Որովհետև նրանք երկար ժամանակ խաղում էին նույն կազմով և նույն մարզչի հետ։ Ավելին, մենք ունենք աշխարհի լավագույն դարպասապահը (Տիբո Կուրտուա), լավագույն կիսապաշտպանը (Կևին դե Բրույնե), իսկ Լուկակուն լավագույն հարձակվողներից է։ Կարծում եմ, որ Բելգիան կկարողանա հասնել հաջողության»,- Կլասենի խոսքերն է մեջբերում Voetbal Nieuws-ը։
Բելգիան Կանադայի, Մարոկկոյի և Խորվաթիայի հետ նույն խմբում է։
























































