Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատմել է, թե որ հավաքականին է երկրպագելու Կատարում կայանալիք 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։
«Աշխարհի առաջնությունում ես երկրպագելու եմ Կանադայի հավաքականին։ Այս թիմը երկար տարիներ չի եղել Աշխարհի առաջնությունում, և սա իմ երկրորդ տունն է: Բացի այդ, Կանադայի ֆեդերացիայի նախագահը (ԿՈՆԿԱԿԱՖ-ի նախագահ և ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկտոր Մոնտալիանի) Աբրուցցոյից է, Իտալիայից։
Կարո՞ղ եմ մի օր մարզել Կանադայի հավաքակնը: Այո, բայց դեռ վաղ է։ Այս Աշխարհի առաջնությունում հաստատ ոչ: Հնարավոր է՝ 4 տարի հետո․․․ Ինչու և ոչ։ Կանադան այս պահին վերելք է ապրում»,- ասել է Անչելոտին Rai Radio Uno-ի եթերում:
Անչելոտին ամուսնացած է կանադացի գործարար Մարիան Մաքքլեյի հետ։ ԱԱ-2022-ի խմբային փուլում Կանադան կխաղա Բելգիայի, Խորվաթիայի և Մարոկկոյի հետ։