«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Տակեֆուսա Կուբոն խոսել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին։
Հիշեցնենք, որ ճապոնացին «արքայական ակումբի» խաղացողների ցուցակում էր մինչև այս ամառ, քանի դեռ բասկյան ակումբը ձեռք չբերեց նրա ամբողջական տրանսֆերը։
«Կվերադառնա՞մ Մադրիդ.․․ Դեռ չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում։ Առայժմ ես կենտրոնացած եմ «Ռեալ Սոսյեդադում» խաղալու վրա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում իսպանական Marca-ն։
Երբ նա «Ռեալի» խաղացող էր, Կուբոն 4 անգամ վարձավճարով գործուղվել է իսպանական այլ ակումբներ, այդ թվում՝ «Վիլյառեալ», «Խետաֆե» և «Մալյորկա»։ Վերջին ակումբում կիսապաշտպանը երկու անգամ է վարձավճարով հանդես եկել։
























































