Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը խոսել է ԱԱ 2022-ի C խմբի առաջին տուրում Արգենտինայի հավաքականի՝ Սաուդյան Արաբիայից կրած պարտության (1:2) մասին։
«Ես դեռ կարծում եմ, որ Արգենտինան մրցաշարում հաղթելու հավակնորդ է։ Կան թիմեր, որոնք մի փոքր առավելություն ունեն մյուսների նկատմամբ։ Արգենտինա, Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Գերմանիա… Բայց բոլոր թիմերն էլ տարբերակներ ունեն։ Անհնար է որևէ բան կանխատեսել։ Բայց ես՝ որպես իսպանացի, հավատում եմ մեր թիմին»,- Ռաֆայել Նադալի խոսքն է մեջբերել Sportkeeda-ն։