Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը խոսել է Լուկա Մոդրիչի ելույթների մասին։
Բիլիչի խոսքերով, ֆուտբոլիստի խաղամակարդակը չի ընկնում և նա մնում է լավագույն ֆուտբոլիստն աշխարհում.
«Նա լավագույնն էր հինգ տարի առաջ, երկու տարի առաջ և հիմա էլ է այդպես: Նա լավագույն խաղացողներից չէ, նա լավագույնն է:
Ոչ մի անգլիացի խաղացող Լուկա Մոդրիչի պես չի խաղում. նա արդեն Զիդանի մակարդակի ֆուտբոլիստ է։ Նա հաղթանակների քաղց ունի, ինչպես 17 կամ 18 տարեկանում»,- ասել է Բիլիչը մամուլի ասուլիսի ժամանակ։