Բրահիմ Դիասի՝ Աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականի կազմում խաղալու հույսերը իրականություն չդարձան, բայց նա այլ տարբերակ ունի՝ ԱԱ-ին մասնակցելու համար։
Բանն այն է, որ Մարոկկոյի հավաքականում թափուր տեղ է հայտնվել․ վնասվածք է ստացել «Մարսելում» հանդես եկող Ամին Հարիտը, ով չի կարողանա խաղալ Մունդիալում։
Ընդ որում, Հարիտին կարող է փոխարինել Դիասը, ով բացի իսպանականից, ունի նաև Մարոկկոյի անձնագիր։ Նա արդեն մեկ հանդիպում է անցկացրել Իսպանիայի հավաքականի կազմում, սակայն դա ընկերական հանդիպում էր Լիտվայի հետ։
Այսպիսով, Դիասը կարող է հրավիրվել Մարոկկոյի հավաքական՝ ԱԱ-ին մասնակցելու համար, հայտնում է pianetamilan.it-ն:
Դիասի հայրը մարոկկացի է, ֆուտբոլիստի ամբողջական անունն է Բրահիմ Աբդելկադեր Դիաս։