«Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբայի՝ երևանյան ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։
«Եկեք ավելի իրական բաների մասին խոսենք։
Ձյուբան «Ուրարտուում» այն է, ինչ չի կարող լինել։ Արտյոմն այս պահին շատ ավելի գայթակղիչ տարբերակներ ունի իր սպորտային կարիերան շարունակելու համար»,- Գունկոյի խոսքերն է փոխանցում Bookmaker-ratings-ը։
Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» նախկին ֆուտբոլիստ Արտյոմ Ձյուբան վերջերս է խզել պայմանագիրը թուրքական «Ադանա Դեմիրսպորտ» ակումբի հետ։