Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան, այժմ ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և «Ման․Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլի տարաձայնությունների մասին։
«Կարծում եմ, որ Կրիշտիանուն դժվար թե ցանկանա խոսել Նևիլի հետ: Եթե ես լինեի Ռոնալդուի փոխարեն, այլ կերպ կվարվեի ու ձեռք կսեղմեի։ Բայց նրան նույնպես կարելի է հասկանալ, քանի որ խաղացողները շատ տհաճ քննադատության են ենթարկվում։ Կրիշտիանուն հարգում էր Գարիին՝ որպես «Մանչեսթեր Յունայթեդի» ամենափորձառու խաղացողներից մեկին»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
Պրեմիեր լիգայի «Վեսթ Հեմի» հետ խաղից առաջ 37-ամյա պորտուգալացին ողջունեց Sky Sports-ի լրագրողներին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» իր նախկին գործընկեր Լուի Սահային և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնապին, բայց ամբողջովին անտեսեց Նևիլին:
Կրիշտիանուն չի ողջունել Գարիին, քանի որ պորտուգալացուն դուր չի եկել նախկին թիմակցի քննադատություն իր հասցեին։
Կարդացեք նաև՝ Բարի գալուստ անտեսվածների ակումբ․ Կարագերը՝ Նևիլին
























































