«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կատակել է՝ անդրադառնալով «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ իր նախկին թիմակից Գարի Նևիլին անտեսելուն։
Պրեմիեր լիգայի «Վեսթ Հեմի» հետ խաղից առաջ 37-ամյա պորտուգալացին ողջունեց Sky Sports-ի լրագրողներին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» իր նախկին գործընկեր Լուի Սահային և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնապին, բայց ամբողջովին անտեսեց Նևիլին:

Ավելի վաղ Ռոնալդուն նույն կերպ «շրջանցել» էր Կարագերին «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ։
«Բարի գալուստ անտեսվածների ակումբ, Գարի»,- գրել է Կարագերը սոցցանցերում։ Նևիլը պատասխանել է ժպտալու էմոջիով։
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Վեսթ Հեմ» հանդիպումն ավարտվել է մանկունիանցիների նվազագույն հաշվով հաղթանակով (1:0): Ռոնալդուն մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
























































