«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը, ով այժմ հանդես է գալիս որպես բրիտանական հեռուստատեսության փորձագետ, խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ տեղի ունեցած միջադեպի մասին։
«Կրիշտիանուն չի վարվում այնպես, ինչպես նա, ով ինձ հետ խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», — մեջբերում է փորձագետին Goal-ը:
«Մենք դուրս ենք մնացել Սուրբ Ծննդյան բացիկներ ստացողների ցուցակից»,- ավելացրել է Նևիլը (Մենք- նկատի ունի Կարագերին, խմբ․)։
Պրեմիեր լիգայի «Վեսթ Հեմի» հետ խաղից առաջ 37-ամյա պորտուգալացին ողջունեց Sky Sports-ի լրագրողներին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» իր նախկին գործընկեր Լուի Սահային և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Ռեդնապին, բայց ամբողջովին անտեսեց Նևիլին:
Կրիշտիանուն չի ողջունել Գարիին, քանի որ պորտուգալացուն դուր չի եկել նախկին թիմակցի քննադատություն իր հասցեին։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ խփելով ընդամենը մեկ գոլ:
Կարդացեք նաև՝ Բարի գալուստ անտեսվածների ակումբ․ Կարագերը՝ Նևիլին
























































