Երևանում ավարտվեց Yerevan Open 2022 («Երևան Օփեն») շախմատի միջազգային մրցաշարը:
Անկացված ինը տուրերից հետո Ա խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորեցին Սերգեյ Լոբանովը (Ռուսաստան) և Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանը՝ 7-ական միավորով։
Մամիկոն Ղարիբյանը լրացուցիչ ցուցանիշներով զիջեց Լոբանովին և մրցաշարում զբաղեցրեց երկրորդ տեղը։
Մրցաշարին, որը բաղկացած էր 9 տուրից, մասնակցում էին 15 երկրի 292 շախմատիստ։ «Երևան Օփեն» մրցաշարին մասնակցում էին միջազգային կոչում ունեցող 55 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստերներ են:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 14 միլիոն դրամ: