Նորվեգացի Մագնուս Կարսլենը դուրս եկավ Julius Baer Generation Cup-ի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում նա հաղթեց Գերմանիան ներկայացնող Վինսենտ Կերմերին։
Եզրափակչում Կարսլենի մրցակիցը կլինի Հնդկաստանը ներկայացնող Արջուն Էրիգարսին։
Հիշեցնենք, որ շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ-ի ընտրանու կազմում, Julius Baer Generation Cup առցանց մրցաշարի 1/4 եզրափակիչի առաջին պարտիայում հաղթել էր աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին։ Սակայն Արոնյանը պարտվել էր մյուս երեք պարտիաներում՝ կիսաեզրափակչի ուղեգիրը զիջելով Կարլսենին։
Julius Baer Generation Cup-ը Champions Chess Tour-ի 7-րդ փուլն է։ Նշենք, որ Julius Baer Generation Cup-ին մասնակցում է 16 շախմատիստ և մրցաշարն անցկացվում է երկու փուլով․ երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլում լավագույն արդյունքներ գրանցած 8 շախմատիստները։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար։